Առողջագիտություն

Խորհուրդներ չմրսելու մասին

Եթե ուզում ես, որ դուրս գալուց չմրսես պետք է առաջին հերթին հաց ուտես, որ օրգանիզմդ չթուլանա: Դուրս գալուց հագնվես տաք չոր շորերով: Եթե մրսածին գտնում են թաց վիճակում, պետք է նրա շորերը փոխել և խմացնել տաք հեղուկներ:Մրսած ժամանակ նստացնել վառարանից մի քիչ հեռու և ջրի մեջ շփել ձեռքերը: Երբ որ տեսնում եք մրսածը կարմրում է, նշանակում է, որ նա արդեն տաքնում է:

Համակարգչային հիգիենա
75 հերցից ցածր հաճախականության պայմաններում համակարգիչներն աշխատում են զգալի լարվածությամբ. ահա թե ինչու, եթե մոնիտորի տեխնիկական հնարավորությունները թույլ են տալիս, ապա հաճախականությունը հնարավորինս բարձրացրեք, ասենք, 100 կամ գոնե 85 հերց։ Բացի այդ, երբ մարդը երկար ժամանակ անթարթ նայում է հեռուստաէկրանին կամ մոնիտորին, աչքերը բավականաչափ չեն խոնավանում։ Ու եթե սենյակի օդն էլ բավականաչափ խոնավ չէ, ապա բացասական հետևանքները կրկնապատկվում են։ Վերջերս ծրագրավորողները բժիշկների հետ համագործակցելով մի նոր ծրագիր են մշակել, որը համակարգչային էկրանի վրա աչքը թարթելու փոքրիկ նշան է բերում։ Այս հնարքը համակարգչի առջև նստած մարդկանց մոտ աչքերն ավելի հաճախ թարթելու մեխանիկական սովորություն է առաջացնում։
Աչքերի և մոնիտորի միջև հեռավորությունը պետք է լինի ամենա քիչը 70 սմ, կամ, այլ կերպ ասած, պետք է ձեռքը երկարացնելիս հազիվ հասնի էկրանին: Ինչ վերաբերվում է նվազագույն թույլատրելի հեռավորությանը, ապա, գիտության տեսանկյունից, մարդու աչքը պարզ տեսնում է 17 աստիճան անկյամբ` վերևից ներքև: Այստեղից հեշտ է հաշվարկել, որ մարդու դեմքից մինջև մոնիտոր թույլատրելի նվազագույն հեռավորությունը մոնիտորի անկյունագծի երկարությունն է: Մոնիտորը պետք է լինի մոտավորապես 10 աստիճանով ներքև պայմանական հորիզոնից, որը գտնվում է աչքերի մակարդակի վրա, այսինքն` էկրանին պետք է նայել վերևից ներքև: Լուսավորվածությունը պետք է կազմակերպվի այնպես, որ էկրանը չփայլի, այսինքն` չանդրադարձնի արտաքին լույսը: Լավ կլինի, եթե մոնիտորի էկրանը ուղղահայաց լինի լույսի աղբյուրի նկատմամբ: Աշխատանքային վայրի կիսախավար լինելու դեպքում անհրաժեշտ է, որ լինի լրացուցիչ թեթև լույս: Ամեն կես ժամը մեկ խորհուրդ է տրվում կտրվել մոնիտորից և նայել հեռուն: Այս վարժությունը օգնում է պահպանել տեսողությունը: Մեկմեկ պետք է փակել աչքերը երկու երեք րոպեով: Դրա շնորհիվ աչքի մկանները հանգստանում են, վերականգնվում է տեսողական ռեցեպտորների զգայունությունը, որոնց շնորհիվ ապահովվում է պարզությունն ու պայծառությունը:
Բացի վերը նշված կանոններից գոյություն ունի ևս մեկ խորհուրդ. աշխատեք մոնիտորի էկրանից տեքստ կարդալիս անընդհատ չնայել էկրանին, այլ ավելի հաճախ թարթել աչքերը: Սա մի լրացուցիչ անգամ կազատի ձեզ աչքերի ցավից և տեսողության վատացումից:
Պետք է ուշադրություն դարձնել, որ համակարգչով աշխատելիս օդափոխիչի օդի հոսքը ւղղված չլինի դեմքին, քանի որ այդ դեպքում աչքերն ավելի շուտ են չորանում և դառնում են անպաշտպան:
ՀԱՄԱԿԱՐԳՉԻՑ ՊԱՇՏՊԱՆՎԵԼՈՒ ՄԻ ՔԱՆԻ ԽՈՐՀՈՒՐԴՆԵՐ
* Մոնիտորը ճիշտ տեղադրեք, այնպես, որ այն ոչ թե անմիջապես աչքերի առջև լինի, այլ փոքր-ինչ թեք։ Էկրանի և աչքերի միջև օպտիմալ հեռավորությունը պետք է լինի 70 սմ։ Էկրանն այնպիսի դիրքում պետք է լինի, որ արևի ճառագայթներն ու լամպի լույսն անմիջապես նրա վրա չընկնեն։
* Վերջին ժամանակներս վաճառքի են հանվել հատուկ ակնոցներ, որոնք նախատեսված են համակարգչով աշխատելու համար։ Դրանք «վերացնում են» էկրանից եկող թրթռոցը, թուլացնում ցայտերանգը և պատկերն ավելի հստակ դարձնում։
* Էկրանից արձակվող թրթռոցն ու լույսը նկատելի են նույնիսկ այն ժամանակ, երբ մենք չենք աշխատում համակարգչով։ Այդ իսկ պատճառով խորհուրդ է տրվում աշխատանքն ավարտելուց հետո համակարգիչն անջատել։ Աշխատանքն ավելի դյուրին դարձնելու համար կարող եք համակարգիչը ծրագրավորել այնպես, որ ասենք մկնիկի շարժումով այն միանա և մի քանի րոպե անգործությունից հետո ինքն իրեն անջատվի։
* Խորհուրդ է տրվում նաև նվազեցնել պատկերի լուսավորությունն ու ցայտերանգը։ Եթե էկրանի ֆոնը սպիտակի փոխարեն լինի բաց մոխրագույն, իսկ պատկերը, ոչ այնքան վառ, ապա ակնաբույժի մոտ գնալու կարիք չի լինի։

Ջերմաչափումը կատարում են օրը 2 անգամ` առավոտյան 6-ից 8-ը, և երեկոյան 16-ից 18ը: Սովորաբար ջերմաչափումը կատարում են անոթափոսում, նախորոք սրբելով այն: Ջերմությունը  հնարավոր է չափել բերանում և ուղիղ աղիքում:
Ջերմաչափը պետք է թափահարել մինչև որ սնդիկը իջնի, ապա չոր վիճակում սնդիկային ծայրով դնում ենք  անոթափոսում, այպես որ ռեզուարը ամբողջությամբ հպվի մաշկին: Հիվանդը պետք է թևը սեղմի կրծքավանդակին, ջերմաչափը պահի 10րոպե:
Ողիղ աղիքում ջերմաչափում կատարելիս պետք է սնդիկային մասին քսել վազելին: Ողիղ աղիքային ջերմաչաեումը հակացուցված է ` լուծի, փորկապության ժամանակ:
Բերանի խոռոչում ջերմաչափում  կատարելիս, ջերմաչափի  սնդիկային ծայրամասը պետք է դնել լեզվի ստորին մակերեսին, և շրթունքներով ամուր պահել: Տնային պայմաններում ջերմաչափը կարող ենք լվանալ ջրով, օճառով:

1.Աչքերի կառուցվածքը-Աչքը կառուցված է թաղանթիցակնախնձորից և սպիտակուցից:
2.Ֆունկցիաները-Աչքը կարող է արցունք արտադրելՀոնքերըթարթիչները և կոպերը կատարում են պաշտպանողական ֆունկցիա։ 
Ինչու են լինում տարբեր գույների-Աչքերի գունավորման համար պատասխանատու է մելանին կոչվող պիգմենտըորը գտնվում է աչքի բիբային հատվածում:
3.Ինչու է աչքերից արցունք գալիս-Աչքի արտաքին անկյունում է գտնվող արցունքագեղձըԵրբ օրվա մեջ մենք թարթում ենք՝ արցունքգեղձը գրգռվում է և արցունքները լվանում են մեր աչքը:  Այսպիսովաչքը մնում խոնավ ու մաքուրԱրցունքները նաև ոչնչացնում են բակտերիաներըդրանով իսկ պաշտպանելով աչքերը վարակից:

4.Ինչից են հոգնում աչքերը-Անքնությունըէկրանի առջև երկարատև աշխատանքըժամեր շարունակ ընթերցանությունըինչպես նաև զորավոր արևն ու հողմը վնասում են մեր աչքերը։
5.Ինչի համար են ակնոցներըինչ տեսակ ակնոցներ են լինում / արևային , օպտիկական/-Օպտիկական ակնոցները նրա համար ենոր կարողանան հեռուն տեսնենԻսկ արևայինը՝ նրա համարոր արևի ուլտրաճառագայթները աչքերը չվնասեն:
6.Վարժություններ աչքերից լարվածությունը հանելու համարՄատի օգնությամբ կկարողանաք աչքի վարժություններ անելՄատը պահում եք ձեր դիմաց և շրջանապես պտտացնում էքկամ նույնպես միայն աչքերը:

Комментариев нет:

Отправить комментарий