среда, 4 февраля 2015 г.

Մենակության զգացողությունը ինչի՞ց կարող է ծնվել


Մենակության զգացողությունը կարող է ծնվել, երբ քեզ առհամարում են, խոսքդ հաշվի չեն առնում, քեզ չեն օգնում, կողքիդ չեն կանգնում և բոլոր այդպիսի դեպքերից: Ինձ համար ամենատհաճը այն է, երբ ընկերներս ինձ առհամարում են, խոսքս չեն լսում և պետք եղած դեպքում չեն օգնում: Մենակությունը նաև կարող է ծնվել ընկերների պակասությունից և շրջապատի պակասությունից, որոնք կյանքի կարևոր մասերից են: Իրականում եթե ունես լավ շրջապատ և ընկերներ, ովքեր քեզ ամեն հարցում կօգնեն, դու ինչքան էլ ուզես մենակ մնալ, քեզ չի հաջողվի և քեզ մենակ երբեք չես զգա: Ես կարող եմ խորհուրդ տալ, որպեսզի մենակ չմնաք, պետք է ուղղակի լինել համբերատար, հանդուրժող և կյանքում միշտ լավը տեսնել:

вторник, 3 февраля 2015 г.

Մթնշաղի ժամանակ

Մթնշաղի ժամանակ ես զգում եմ դատարկություն տխրություն և միքիչ վախ: Մթնշաղին նայելուց ես զգում եմ, թե ժամանակը ինչպես է շարժվում, և ամեն րոպե սպասելով, թե երբ է մթնշաղը  ավառտվելու: Այն վախը, երբ ես զգում եմ մթնշաղի ժամանակ, գալիս է իմ կարծիքով իր գույներից և լույսի պակասությունից:   Ինձ հետաքրքիր է նայել մթնշաղին, եթե ընկերներով եմ շրջապատված կամ էլ կողքիս մեծահասակ կա: Ես դատարկություն զգում եմ, երբ ամեն կերպ լույսը ուզում է դուրս գալ, բայց չի կարողանում: Իհարկե մթնշաղը վատ տեսարան է, բայց մեկ է նրան անընդհատ ուզում ես նայել: