среда, 4 февраля 2015 г.

Մենակության զգացողությունը ինչի՞ց կարող է ծնվել


Մենակության զգացողությունը կարող է ծնվել, երբ քեզ առհամարում են, խոսքդ հաշվի չեն առնում, քեզ չեն օգնում, կողքիդ չեն կանգնում և բոլոր այդպիսի դեպքերից: Ինձ համար ամենատհաճը այն է, երբ ընկերներս ինձ առհամարում են, խոսքս չեն լսում և պետք եղած դեպքում չեն օգնում: Մենակությունը նաև կարող է ծնվել ընկերների պակասությունից և շրջապատի պակասությունից, որոնք կյանքի կարևոր մասերից են: Իրականում եթե ունես լավ շրջապատ և ընկերներ, ովքեր քեզ ամեն հարցում կօգնեն, դու ինչքան էլ ուզես մենակ մնալ, քեզ չի հաջողվի և քեզ մենակ երբեք չես զգա: Ես կարող եմ խորհուրդ տալ, որպեսզի մենակ չմնաք, պետք է ուղղակի լինել համբերատար, հանդուրժող և կյանքում միշտ լավը տեսնել:

вторник, 3 февраля 2015 г.

Մթնշաղի ժամանակ

Մթնշաղի ժամանակ ես զգում եմ դատարկություն տխրություն և միքիչ վախ: Մթնշաղին նայելուց ես զգում եմ, թե ժամանակը ինչպես է շարժվում, և ամեն րոպե սպասելով, թե երբ է մթնշաղը  ավառտվելու: Այն վախը, երբ ես զգում եմ մթնշաղի ժամանակ, գալիս է իմ կարծիքով իր գույներից և լույսի պակասությունից:   Ինձ հետաքրքիր է նայել մթնշաղին, եթե ընկերներով եմ շրջապատված կամ էլ կողքիս մեծահասակ կա: Ես դատարկություն զգում եմ, երբ ամեն կերպ լույսը ուզում է դուրս գալ, բայց չի կարողանում: Իհարկե մթնշաղը վատ տեսարան է, բայց մեկ է նրան անընդհատ ուզում ես նայել:  

пятница, 16 января 2015 г.

Վերլուծություն

 Բանաստեղծություն
Համո Սահյան «Ուշ աշնան երգը»

Չվող թռչուններն անցան գնացին
Պարան առ պարան,
Շարան առ շարան անցան գնացին:
Ականջների մեջ
Վերջին որոտի կանչերը տարան
Ու վերջին կանաչ-կարմիրը տարան
Իրենց թևերին:
Աչքերում իրենց թափուր մնացած
Բույն-օջախների պատկերը տխուր
Եվ կտուցներին` իրենց թափառիկ,
Անգուշակելի ծիվ-ծիվը տարան:
Չվող թոչուններն անցան գնացին
Շարան առ շարան...
Մնացողները կծիկեն դառնում
Թրջվելու վախից
Եվ կամաց-կամաց բներն են քաշվում:
Ծառերը մրսած մատների վրա
Իրենց քրքրված ստվեր-կմախքի
Կողերն են հաշվում:
Մի ուշքը շաղված շնչահատ քամի,
Շուրթերի վրա
Խոնավ շրշյունը խազալ-խաշամի,
Սատանան գիտի թե ո՞ւր է տանում:
Ցուրտ է, կմեռնի մամուռն անտառում:

Այս բանաստեղծությունից ես հասկացա, որ նա նկարագրում էր տխուր աշնանը և իր երգերը:

ՎԱՀԱՆ ՏԵՐՅԱՆ-ԱՇՆԱՆ ՄԵՂԵԴԻ
Աշուն է, անձրևՍտվերներն անձև
Դողում են դանդաղՊաղ, միապաղաղ
Անձրև՜ ու անձրև՜
Սիրտըս տանջում է ինչ-որ անուրախ
Անհանգստություն
Սպասի՛ր, լսի՛ր. ես չեմ կամենում
Անցած լույսերից, անցած հույզերից
Տառապել կրկին.
Նայի՛ր, ա՜խ, նայի՜ր՝ ցավում է նորից
Իմ հիվանդ հոգին

Անձրև է, աշունԻնչու՞ ես հիշում,
Հեռացա՛ծ ընկեր, մոռացա՛ծ ընկեր,
Ինչու՞ ես հիշում.
Դու այնտեղ էիր՝ այն աղմկահար
Կյանքի մշուշում
Դու կյա՛նք ես տեսել, դու կյա՛նք ես հիիշում-
Ոսկե տեսիլնե՜ր, անուրջների լու՜յս
Իմ հոգու համար չըկա արշալույս.
Անձրև՜ է, աշու՜ն

Այս բանաստեղծությունից ես հասկացա միայն տխրություն: Նրա մեջ մարդու և աշնան միջև համեմատություն կար:

ԱՇՈՒՆ
Դաշտ ու այգի դեղին հագան,
Ծառ ու ծաղիկ մերկացան,
Թռչունները երամ-երամ
Մեր աշխարհից հեռացան:
Օրը մռայլ, ցուրտ ու տխուր,
Բարակ անձրև է մաղում
Մեգն է պատել դաշտ ու բոլոր,
էլ մարդ չկա դաշտերում:
Չար ագռավը ծառի վրից
Ձմռան երգն է կռկռում,
Մարդ, անասուն տուն ու բնից
Ծերուկ հյուրին են սպասում:

Այս բանաստեղծության մեջ նկարագրում է բնության, աշխարհի, կենդանիների շարժը և բնավորությունը:

ԱՇՈՒՆ

Դեղնած դաշտերին
Իջել է աշուն,
Անտառը կրկին
Ներկել է նախշուն։
Պաղ-պաղ մեգի հետ
Փչում է քամին,
Քշում է տանում
Տերևը դեղին։
Տըխուր հանդերից
Մարդ ու անասուն
Քաշվում են կամաց
Իրենց տունն ու բուն։

Այս բանաստեղծության մեջ նկարագրվում է աշնան տրամադրությունը: Բանաստեղծը նկարագրում է, տխուր աշնանը: Նրա մեջ մի թեթև մռայլ գույներ կային:


Աշուն է, քամի
Տերևներն մի-մի,
Արցունքի նման
Դողացին, ընկան
Փչում է, ասես,
Ունայնության պես,
Քամին ամեհի
Ճամփում ամայի:
Սմքել է հոգիս
Մռայլ գիշերիս, -
Չգիտեմ մահից,
Թե՞ կյանքի ահից
Եվ դեղին փոշին
Ելնում է իմ հին
Ապրած օրերից,
Եվ ծածկում է ինձ


Իմ կարծիքով սա ամենա տխուր բանաստեղծությունն էր: Նրա մեջ բանաստեղծը աշնանը լրիվ տխուր և մառյլ գույներով է նկարագրում:



Կերպարներ


Ես թիթեռնիկին նման եմ՝ որոշ հատկություններով: Ես չեմ կարողանում հեշտ ընդունել իմ սխալը:  Շատ եմ գլուխս տնկած առաջ գնում՝ առանց ճանապարին նայելու: Ես թիթեռնիկի նման անուն չեմ դնում ոչ մեկին: Անախորժություներից փորձում եմ զերծ մնալ: Եվ մի բան էլ կա, ուրիշներին ինչ-որ բան ասելիս մտածում եմ խոսքերիս մասին  և այնպես եմ անում, որ ծիծաղի առարկա չդառնամ:




зевс