среда, 17 декабря 2014 г.

How to live healthy

For healthy life people must use healthy food. They must live stress-free. People must go in for in sport. We must listen to doctors and a  look at the difficulties of life easier.

вторник, 14 октября 2014 г.

Աշնանային ժողովածու


ՎԱՀԱՆ ՏԵՐՅԱՆ-ԱՇՆԱՆ ՄԵՂԵԴԻ

Աշուն է, անձրև… Ստվերներն անձև
Դողում են դանդաղ… Պաղ, միապաղաղ
Անձրև՜ ու անձրև՜…
Սիրտըս տանջում է ինչ-որ անուրախ
Անհանգստություն…
Սպասի՛ր, լսի՛ր. ես չեմ կամենում
Անցած լույսերից, անցած հույզերից
Տառապել կրկին.
Նայի՛ր, ա՜խ, նայի՜ր՝ ցավում է նորից
Իմ հիվանդ հոգին…

Անձրև է, աշուն… Ինչու՞ ես հիշում,
Հեռացա՛ծ ընկեր, մոռացա՛ծ ընկեր,
Ինչու՞ ես հիշում.
Դու այնտեղ էիր՝ այն աղմկահար
Կյանքի մշուշում…
Դու կյա՛նք ես տեսել, դու կյա՛նք ես հիիշում-
Ոսկե տեսիլնե՜ր, անուրջների լու՜յս…
Իմ հոգու համար չըկա արշալույս.
Անձրև՜ է, աշու՜ն…



Այս բանաստեղծությունից ես հասկացա միայն տխրություն: Նրա մեջ մարդու և աշնան միջև համեմատություն կար:

Համո Սահյան «Ուշ աշնան երգը»

Չվող թռչուններն անցան գնացին
Պարան առ պարան,
Շարան առ շարան անցան գնացին:
Ականջների մեջ
Վերջին որոտի կանչերը տարան
Ու վերջին կանաչ-կարմիրը տարան
Իրենց թևերին:
Աչքերում իրենց թափուր մնացած
Բույն-օջախների պատկերը տխուր
Եվ կտուցներին` իրենց թափառիկ,
Անգուշակելի ծիվ-ծիվը տարան:
Չվող թոչուններն անցան գնացին
Շարան առ շարան...
Մնացողները կծիկեն դառնում
Թրջվելու վախից
Եվ կամաց-կամաց բներն են քաշվում:
Ծառերը մրսած մատների վրա
Իրենց քրքրված ստվեր-կմախքի
Կողերն են հաշվում:
Մի ուշքը շաղված շնչահատ քամի,
Շուրթերի վրա
Խոնավ շրշյունը խազալ-խաշամի,
Սատանան գիտի թե ո՞ւր է տանում:
Ցուրտ է, կմեռնի մամուռն անտառում:

Այս բանաստեղծությունից ես հասկացա, որ նա նկարագրում էր տխուր աշնանը և իր երգերը:

ԱՇՈՒՆ
Դաշտ ու այգի դեղին հագան,
Ծառ ու ծաղիկ մերկացան,
Թռչունները երամ-երամ
Մեր աշխարհից հեռացան:
Օրը մռայլ, ցուրտ ու տխուր,
Բարակ անձրև է մաղում
Մեգն է պատել դաշտ ու բոլոր,
էլ մարդ չկա դաշտերում:
Չար ագռավը ծառի վրից
Ձմռան երգն է կռկռում,
Մարդ, անասուն տուն ու բնից
Ծերուկ հյուրին են սպասում:

Այս բանաստեղծության մեջ նկարագրում է բնության, աշխարհի, կենդանիների շարժը և բնավորությունը:



Աշո’ւն է, քամի…
Տերևներն մի-մի,
Արցունքի նման
Դողացին, ընկան…
Փչում է, ասես,
Ունայնության պես,
Քամին ամեհի
Ճամփում ամայի:
Սմքել է հոգիս
Մռայլ գիշերիս, -
Չգիտեմ մահից,
Թե՞ կյանքի ահից…
Եվ դեղին փոշին
Ելնում է իմ հին
Ապրած օրերից,
Եվ ծածկում է ինձ…


Իմ կարծիքով սա ամենա տխուր բանաստեղծությունն էր: Նրա մեջ բանաստեղծը աշնանը լրիվ տխուր և մառյլ գույներով է նկարագրում:

ԱՇՈՒՆ

Դեղնած դաշտերին
Իջել է աշուն,
Անտառը կրկին
Ներկել է նախշուն։
Պաղ-պաղ մեգի հետ
Փչում է քամին,
Քշում է տանում
Տերևը դեղին։
Տըխուր հանդերից
Մարդ ու անասուն
Քաշվում են կամաց
Իրենց տունն ու բուն։


Այս բանաստեղծության մեջ նկարագրվում է աշնան տրամադրությունը: Բանաստեղծը նկարագրում է, տխուր աշնանըՆրա մեջ մի թեթև մռայլ գույներ կային:

понедельник, 26 мая 2014 г.

Ես կարողանում եմ , Մայրենի

մայրենի լեզու
Ես կարողանում եմ կարդալ, գրել և շարադրել: Կարողանում եմ նաև հորինել: Ես կարողանում եմ նյութ հանել ինտերնետից, տեղեկանալ: Կարողանում եմ տնայիներս անեմ: Կարողանում եմառաջադրանքներ լուծեմ :
հայոց լեզու
Ես կարողանում եմ հասկանալ առաջադրանքները: Կարողանու եմ շուտ ավարտել :  Կարողանում եմ գրել գոյականներ, ածականներ և բայեր: Կարողանում եմ հոգնակի կազմել: Ես տարվա սկզբում հայոց լեզու գրքից սկեսել ենք 90-ից ևհիմա հասել եմ 300-ին և ավելի շատ: Ես դասարանում 2-3 առաջադրանք առաջ եմ անցել, բայց ինձանից էլ առաջ անցնողներ կան:
Գրիր երեք ածական
Հիանալի
Գեղեցիկ 
Մաքուր

գրականություն
Ես մասնակցել եմ «Անտեսանելի Տոնինոյի արկածներին», «Եղիշե Չարենց» նախագծին և «Հովհանես Թումանյանի» նախագծին: «Ղազարոս Աղայան» նախագծին:

понедельник, 19 мая 2014 г.

Ճամփորդություն


17.05.2014-ին մենք գնացինք արշավի ընկեր Շուշանի հետ: Ճանապարը այդքան էլ երկար չԷր: Առաջինը մտանք Սահմոսավանք, մոմ վառեցինք, աղոթեցինք, երգեցինք և Սաղմոսավանքի տարածքում հանգստացանք: Չեի ասի, որ տղաները այդքանել հանգստացան, որովհետև մենք այդ տարածքում «Ամերիկյան ֆուտբոլ» էինք խաղում: Այն շատ զվարճալի էր: ինձ Շատ դուր եկավ Սաղմոսավանքը: Հետո մենք գնացինք Օհանավանք: Օհանավանքի տարածքը այդքան էլ մեծ չէր, բայց այնտեղ շատ խաչքարեր կային: Հետո մենք շարժվեցինք: Ճանապարհին մենք մտանք նաև Կարպի գյուղի սբ․ Աստվածածին եկեղեցին, որտեղ առաջին անգամ էինք լինում : Այնտեղ էլ մոմ վառեցինք աղոթեցինք ու դուրս եկանք: Մենք ճանապարհին խաղում էինք իրար հետ, երգում  և չզգացինք թե ինչպես հասանք Մուղնի Այնտեղ շատ հանգիստ էր: Հետո մենք գնացին խոտերի մեջ մի քիչ հանգստացանք, խաղացինք ,տեսանք շատ հետաքրքիր բու, որն իր նարնջագույն աչքերով մեզ էր նայում։Այս ամենից հետո մենք պետք է վերադառնայինք  Երևան: