понедельник, 19 мая 2014 г.

Ճամփորդություն


17.05.2014-ին մենք գնացինք արշավի ընկեր Շուշանի հետ: Ճանապարը այդքան էլ երկար չԷր: Առաջինը մտանք Սահմոսավանք, մոմ վառեցինք, աղոթեցինք, երգեցինք և Սաղմոսավանքի տարածքում հանգստացանք: Չեի ասի, որ տղաները այդքանել հանգստացան, որովհետև մենք այդ տարածքում «Ամերիկյան ֆուտբոլ» էինք խաղում: Այն շատ զվարճալի էր: ինձ Շատ դուր եկավ Սաղմոսավանքը: Հետո մենք գնացինք Օհանավանք: Օհանավանքի տարածքը այդքան էլ մեծ չէր, բայց այնտեղ շատ խաչքարեր կային: Հետո մենք շարժվեցինք: Ճանապարհին մենք մտանք նաև Կարպի գյուղի սբ․ Աստվածածին եկեղեցին, որտեղ առաջին անգամ էինք լինում : Այնտեղ էլ մոմ վառեցինք աղոթեցինք ու դուրս եկանք: Մենք ճանապարհին խաղում էինք իրար հետ, երգում  և չզգացինք թե ինչպես հասանք Մուղնի Այնտեղ շատ հանգիստ էր: Հետո մենք գնացին խոտերի մեջ մի քիչ հանգստացանք, խաղացինք ,տեսանք շատ հետաքրքիր բու, որն իր նարնջագույն աչքերով մեզ էր նայում։Այս ամենից հետո մենք պետք է վերադառնայինք  Երևան:    

Комментариев нет:

Отправить комментарий